Ջավախք-ինֆո

Լրատվական վերլուծական կենտրոն                                    Աջակցեք Ջավախք-ինֆոյին

.

Ջավախքի դպրոցներում վերսկսել է գործել ջեռուցման համակարգը
Ախալքալաք. 22. Նոյեմբերի. Ջավախքի դպրոցներում սովորական վառարաններին սկսում է փոխարինել ջեռուցման համակարգը. Ախալքալաքի շրջանում հայկական երեք դպրոցներից Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ չորս հայկական դպրոցում նոյեմբերի տասներեքից ջեռուցումն ապահովված է, մինչդեռ Թումանյանի անվան թիվ մեկ և Ռուբեն Տեր Մինասյանի անվան թիվ հինգ հայկական դպրոցներում սովորական վառարաններն են դեռևս օգտագործում:
22 2007. : Javakhq-info.


Հայ ընտրողների համար՝ հայերեն
Ախալքալաք. 22. Նոյեմբերի. Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ծրագրում է հայաբնակ տարածաշրջանների համար ընտրողների միասնական ցուցակը, ընտրաթերթիկները, «Ընտրական օրենսգիրքը», ինչպես նաև տեղեկատվական բյուլետենը տպագրել հայերեն:
22 2007. : Javakhq-info.


<<Բաքու-Թբիլիսի-Կարսը շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար>>
Ախալքալաք. 21. Նոյեմբերի. <<Կանոնավոր փոխհարաբերությունների ձևավորման դեպքում, այս նախագիծը շահեկան կլինի բոլորի համար, այդ թվում և Հայաստանի ու Ռուսաստանի: Մենք այս ուղղությամբ նույնպես աշխատում ենք>>.- հայտարարել է Վրաստանի նախագահի՝ ռազմավարկան գծով խորհրդական Կոնստանտին Կեմուլարյան:
21 2007. : Javakhq-info.


Աբդուլլա Գյուլ. <<Բաքու-Թբիլիսի-Կարսը մեզ կընձեռի նոր հնարավորություններ>>
Ախալքալաք. 21. Նոյեմբերի. <<Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Եվրոպայի և Ասիայի միջև ուղևորափոխադրման և բեռնափոխադրման համար նոր հնարավորություններ կստեղծի>>,- նոյեմբերի 20-ին Թբիլիսիում ուղևորներին հայտնեց Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը:
21 2007. : Javakhq-info.


Թուրքիան կողմնակից է Աբխազիայի և Հարավային Օսետիայի հարցի խաղաղ կարգավորմանը
Ախալքալաք. 15. Նոյեմբերի. Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին նոյեմբերի 15-ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Անկարա: Այցի շրջանակներում Նողաիդելին հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեպ Թայիպ էրդողանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են, հիմնականում, առևտրա-տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցեր:
15 2007. : Javakhq-info.


Վրացական իշխանություններն ուժեղացրել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովումը
Ախալքալաք. 15. Նոյեմբերի. Չնայած Վրաստանի վարչակարգում հաստատված արտակարգ դրությանը, ոչ մի խնդիր չկա Վրաստանի տարածքով բեռների՝ Թուրքիա, Ադրբեջան և Հայաստան փոխադրման համար: Այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գիորգի Արվելաձեն:
15 2007. : Javakhq-info.


Վրաստանի վարչապետը մեկնում է Թուրքիա
Ախալքալաք. 15. Նոյեմբերի. Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին նոյեմբերի 15-ին մեկնելու է Անկարա՝ Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնության հաստատման բանակցություններ վարելու:

Ինչպես նոյեմբերի 14-ին կառավարությա նիստի ժամանակ հայտնել է վարչապետը, իր <<կարևոր>> այցը պայմանավորված է երկրի տնտեսության նկատմամբ ունեցած բացառիկ հետաքրքրությամբ:
15 2007. : Javakhq-info.


Վրաստանում սահմանված արտակարգ դրությունը կդադաարեցվի նոյեմբերի 16-ին
Ախալքալաք. 15. Նոյեմբերի. Վրաստանում սահմանված արտակարգ դրությունը կդադարեցվի նոյեմբերի 16-ին: Արտակարգ իրավիճակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 14-ին հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն:
15 2007. : Javakhq-info.


Ջավախքի հայկական դպրոցներում չեն ընդունում Վրաստանում կազմվող դասագրքերը
Ախալքալաք. 12. Նոյեմբերի. Ջավախքի դպրոցներում դասագրքերի հարցը առաջնային հիմնախնդիր է. Վրաստանի կրթության նախարարության կողմից պետք է 7-րդ և 10-րդ դասարանների համար վրացերենից թարգմանվեն և առաքվեն թե´ բնական, և թե´ հումանիտար գիտությունների համար բոլոր դասագրքերը, որոնք կհանվեն վաճառքի: Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր դասագիրք 20-25 լարի արժե և ծնողը չի կարող բոլոր դասագրքերը ձեռք բերել, համենայնդեպս, դպրոցներում բնական գիտությունների գծով դասագրքերը համաձայն են վերցնել վճարովի, սակայն մայրենի լեզվի և հայոց պատմության դասագրքերը Վրաստանում կազմելու և այնտեղից առաքելու ծրագրին հայկական դպրոցներում միանշանակ դեմ են:
14 2007. : Javakhq-info.


Տեղի ունեցավ «Կարմիր կամուրջ-Ծալկա-Ալաստան» գազամուղի շինարարության մրցույթը
Ախալքալաք. 14. Նոյեմբերի. «Կարմիր կամուրջ-Ծալկա-Ալաստան» 300 միլիմետրանոց մայրուղային գազամուղի շինարարության և վերականգնման մրցույթում հաղթել է «Գազի Մատակարարման Ընկերությունը»` «Վրաստանի Նավթի և Գազի Կորպորացիայի» դուստր ընկերությունը:
14 2007. : Javakhq-info.


<< նախորդը 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը >>

 

©2006 Ar-studio